• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ դեսպանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ

14 նոյեմբերի, 2024
2024թ. նոյեմբերի 14-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի (Tanmaya Lal) հետ:
Դեսպան Վ. Աֆյանն, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունության պահպանմանն ուղղված Հայաստանի հանձնառությանն, ընդգծել է այլ տարածաշրջանների, մասնավորապես՝ Հնդկաստանի հետ փոխկապակցվածության խորացման համատեքստում ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստան և Հնդկաստան իրականացված և նախանշվող փոխադարձ այցերին, միջազգային հարթակներում կայացած բարձրաստիճան շփումներին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հերթական հնարավոր քաղաքական խորհրդակցություններին, ինչպես նաև երկու երկրների համագործակցության օրակարգային ընթացիկ հարցերին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: